fbpx
Աշխարհ

Հնդկաստանում անձրևների պատճառով տարահանում են զբոսաշրջիկներին

Հնդկաստանի Հիմաչալ-Փրադեշ հյուսիսային նահանգի իշխանություններն հազարից ավելի զբոսաշրջիկների տարհանում են կազմակերպել հեղեղումների կապակցությամբ, որոնք դժվարացրել են այս տարածաշրջանի ճանապարհային հաղորդակցությունը:

«Մենք զբոսաշրջիկներին տարհանում ենք արգելափակված ճանապարհներից: Եթե պետք լինի, գործի կդնենք ուղղաթիռներ»,- հայտարարել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը:

Նշվում է, որ փրկարարական գործողությունն անցկացվում է Լահոլի եւ Սփիթի օկրուգում: Տեղի իշխանությունները նաեւ 100 բուժաշխատողներից բաղկացած թիմ են ուղարկել տուժածներին օգնելու համար:

Ավելի վաղ հաղորդվել Էր վերջին երկու օրերին Հիմաչալ-Փրադեշի նահանգում մոլեգնող հեղեղումների եւ հորդառատ անձրեւների հետեւանքով 26 մարդու զոհվելու մասին: Ընդամենը օգոստոսի սկզբից ի վեր Հնդկաստանում մոլեգնող տարերքը շուրջ 300 մարդու կյանք է խլել, հաղորդել է ТАСС-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ