Աշխարհ

Հնդկաստանում փղերի երթը դադարեցվել է շոգի պատճառով

Հնդկաստանի Ասսամ նահանգում վայրի բնության վարչությունն արգելել է փղերի 3100 կմ ձգվող երթը շոգի պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ը:

Որոշումն ընդունվել է ակտիվիստների բողոքից հետո, որոնք հայտարարել են, որ երկար ճանապարհորդությունը կարող է վտանգավոր լինել կենդանիների համար: Նրանց խոսքով՝ տապը կարող է սպանել փղերին:

Ենթադրվում էր, որ փղերը կհասնեն Ահմեդաբադ ամենամյա Ռատ Յատրե արարողությանը մասնակցելու համար: Երթը սովորաբար 3-4 օր է տևում:

Այդ նահանգում օդի ջերմաստիճանը բարձր է 40°С-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ