Հիպերտրիխոզը բնածին հիվանդություն է, որը չի բուժվում: Հնդկաստանում դպրոցահասակ Լալիտ Պատիդարը տառապում է այս հազվադեպ հիվանդությամբ, որը հայտնի է որպես «գիշատչի» ախտանիշ: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail.
Լալիտը ծնվել է Ռատլամ քաղաքում, Մադխյա-Պրադեշ նահանգում, հիպերտրիխոզ ախտորոշմամբ: Հիվանդության հետևանքով այն կրողի մարմնին առաջանում է խիտ մազածածկույթ: Ամբողջ աշխարհում տարածված է հիպերտրիխոզի 50 դեպք:
Նշվում է, որ 13-ամյա տղան, ով դպրոցում բավականին հայտնի է, փողոցում երբեմն ենթարկվում է հարձակումների: Անցորդները նրան կապիկ են անվանում և նրա վրա քարեր են շպրտում: Չնայած դրան, Լալիկը հարմարվել է իր արտաքինին: Նա լավ է սովորում և սիրում է զբաղվել սպորտով:
Ապագայում տղան, ինչպես ինքն է ասել, երազում է ոստիկան դառնալ, որպեսզի բոլոր գողերին ու հանցագործներին բանտ նստեցնի: