Ձեզ ենք ներկայացնում Հոլիվուդյան դերասան Հոակին Ֆենիքսի կյանքի կանոնները:
Հարցազրույցներ տալն ինձ համար ատամները մաքրելու պես մի բան է: Ես պարզապես պարտավոր եմ դա անել:
Ես չեմ կարողանում զրուցել եղանակի մասին:
Սովորաբար ես չեմ դիտում այն ռեժիսորների ֆիլմերը, որոնց հետ պատրաստվում եմ աշխատել: Իհարկե, ես փոքր ժամանակ դիտել եմ և՛ «Սայրի վազորդը» (Бегущего по лезвию), և՛ «Օտարը», և ես գիտեի, թե ինչին եմ համաձայնվում, երբ Ռիդլի Սքոթն ինձ առաջարկեց նկարվել «Գլադիատոր» ֆիլմում: Բայց սովորաբար ես ռեժիսորին դատում եմ ըստ այն բանի, թե կարող ենք արդյո՞ք մենք լեզու գտնել:
Պատկերացրեք, որ դուք հրաշագործ եք և դիտում եք մյուս հրաշագործների ելույթները: Հիմնականում դուք անիմաստ շոուներ եք դիտում, բայց երբեմն դուք, իրոք, մի անհավանական բանի եք ականատես լինում և բղավում եք՝ «Այ սա հրաշալի է»: Բայց դուք հրաշագործ եք, դու գիտեք, թե դա ինչպես է արվում և չեք ուզում ձեզ ծանրաբեռնել այդ գործընթացով:
Ինչպե՞ս եմ անցկացնում իմ ազատ ժամանակը: Ի՞նչ պետք է ես պատմեմ: Ես այդ անիծյալ մետաղադրամներ հավաքողներից չեմ:
Եթե ես պատմեմ բոլոր այն հրաշալի բաների մասին, որոնք պատրաստվում եմ անել, ապա դա էժանագին կթվա: Ինչ-որ մեկը խոհանոցում նստած կկարդա այս տողերը, և, ով իմանա, գուցե, սա արդեն էժանագին է թվում: Ես վաղ եմ պառկում քնելու և վաղ եմ արթնանում: Այսօր արթնացել եմ, օրինակ, առավոտյան՝ ժամը 4-ին:
Ես այն ֆիլմասերներից չեմ, ովքեր օրեր շարունակ դիտում եմ միայն Գոդարի կամ Տրյուֆոյի ֆիլմերը, կամ նմանատիպ բաներ: Ես սովորաբար դիտում եմ Netflix-ի դոկումենտալ ֆիլմերը: Կամ էլ շներիս հետ գնում եմ քայլելու:
Թոք-շոուն – դա լրիվ խաբեություն է:
Երկրպագունե՞րը: Ի՞նչ երկրպագուներ: Ես միայն երեք երկրպագու ունեմ, որոնցից մեկը մայրս է:
Նախկինում ես ինձ հեդոնիստ էի համարում: Ես միայն ցանկանում էի զվարճանալ, խմում էի, ակումբներում ժամանակ անցկացնում, աղջիկների հետ զվարճանում: Բայց այդպես էլ չկարգավորեցի հարաբերություններս ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ինձ հետ:
Ես մտածում էի, որ վերականգնողական կենտրոնը այնպիսի վայր է, որտեղ դու նստած ես ջակուզիում, իսկ կողքդ մրգային աղցան է: Բայց հենց հայտնվեցի այնտեղ, ինձ սկսեցին պատմել «12 քայլ» ծրագրի մասին: Եվ ես ասացի. «Մի րոպե, ես կարող եմ, չէ՞ ծխել»:
Կան շատ բաներ, որոնցից ես հաճույք եմ ստանում, և պարտադիր չէ ամեն առավոտ խումհարով արթնանալ: Հարցն այն չէ, որ ես ալկոհոլին դեմ եմ արտահայտվում, ես այդպես եմ ապրում և վերջ: Հնարավոր է, պարզապես ծերանում եմ:
Ես հիպպի եմ, հասկանու՞մ եք:
Ռունի Միրան իմ երկրորդ կեսը չէ: Այդ ես եմ նրա երկրորդ կեսը:
Երբ ես «Կաննում» նոմինացվել էի ամենալավ դերասանի համար, ես չէի մտածում, որ կհաղթեմ: Դահլիճ եկել էի կեդերով, լուռ նստել էի իմ տեղը: Եվ այդ ամբողջ ֆրանսերեն խոսքում հանկարծ հնչում է իմ անունը, մարդիկ հանկարծ սկսում են ծափահարել, շրջվում և նայում են ինձ: Ես հարցնում եմ Ռունիին. «Ի՞նչ է, ես պետք է կանգնե՞մ»:
Երբեք չեմ կարդում այն ֆիլմերի գնահատականները, որոնցում նկարվել եմ, ոչ էլ իմ մասին համացանցում եղած կարծիքներն եմ կարդում:
Ես չեմ սիրում երկար քննարկել իմ դերերը: Երբ մենք նկարահանում էինք «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմը, ռեժիսոր Լինն Ռեմսին ինձ կրակոցների և հրավառությունների ձայնով ձայնագրություն ուղարկեց: «Սա այն է, ինչ կատարվում է Ջոի գլխում», – գրել էր նա: Ես հասկացա, որ մենք կաշխատենք միասին:
Ես կցանկանայի նմանվել բոլոր այն դերասաններին, ովքեր պատմում են, թե ինչքան տքնաջան են իրենք աշխատում: Բայց, անկեղծ ասած, ես պարզապես սցենարներն եմ կարդում, մի քանի բառ եմ փոխանակում ռեժիսորի հետ, դուրս եմ գալիս հրապարակ և անում եմ գործս: Եվ այսպես ամեն անգամ:
Ատում եմ սառը ջուրը: Այդ պատճառով ես երբեք չեմ լողում իմ լողավազանում:
Սուպերհերոսների մասին ֆիլմերում միշտ կան չար և բարի ուժեր: Չարը հարձակվում է, բարին պաշտպանվում: Բայց իրական կյանքում լրիվ այլ է՝ չարը գայթակղում է քեզ:
Երբ ինձ առաջարկեցին նկարահանվել Հիսուսի դերում, ես մտածեցի՝ «Վերջապես, ինչ-որ մեկը ինձ հասկացավ»:
Կան ֆիլմեր, որոնց ռեժիսորները ողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա: Կան նաև այլ ֆիլմեր. երբ պատասխանատվության մի մասը վերցնում է ռեժիսորը, մի մասը պրոդյուսերը, մի մասը ստուդիան. գրողի ծոցը գնան այդ ֆիլմերը:
Չեն լինում հրաշալի դերասաններ: Լինում է լավ ռեժիսոր:
Ես 43 տարեկան եմ: 35 տարի արդեն նկարահանվում եմ ֆիլմերում: Բայց մինչև հիմա չեմ կարողանում քնել նկարահանումներին նախորդող գիշերներին: Դիզայներները ստիպված են լինում հատուկ բամբակներ տեղադրել իմ թևատակերի մոտ, քանի որ ես այնքան եմ քրտնում, որ դուրս եմ սողում հագուստից: Առաջին երեք շաբաթը ես միայն քրտնում եմ: Հզոր նյարդեր են: Խենթանում եմ դրանց համար:
Ինձ «ուշ է տեղ հասնում», բավականին ուշ: Երբեմն մենք արդեն ֆիլմի կեսն ենք նկարահանած լինում, երբ ես հանկարծ գլխի եմ ընկնում, թե ինչի մասին է ֆիլմը:
Նկարահանումից առաջ ես ռեժիսորին ասում եմ. «Ես ակտիվ և գիտակցաբար պատրաստվում եմ անել այնպիսի վատ բաներ, որպեսզի թուլանամ: Եվ ես չգիտեմ, թե ինչեր պետք է անեմ»:
Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, իսկապես, հանճար էր: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, որպեսզի փորձենք «Վարպետը» ֆիլմի դիալոգները, ես նրան լսում էի և մտածում. «Ես ոչինչ չեմ կարող խոսել այս մարդու խոսելուց հետո»: Նա պարզապես կարող էր իր սուպերմարկետի գնումների կտրոնը կարդալ, և դու կմտածեիր. «Ինչքան կլանող է»:
Ես չեմ սիրում ստել: Իսկապես, տանել չեմ կարողանում դա:
Ես դերասան եմ, ոչ թե սցենարիստ: Եթե դու սկսում ես փոքր-ինչ մտածել այս կամ այն տեսարանի մասին, ինչ-որ մի պահ հանդիսատեսին կասես. «Սա մետաֆոր է, հասկացա՞ք»:
Չկա ավելի վատ բան, քան խելացի ձևանալը:
Նկարահանումներից մեկի ժամանակ Գաս վան Սենթը ինձ ասաց. «Եթե վառես լուցկին, որոշ ժամանակ անց այն կհանգի: Եվ դա նորմալ է, դա գործընթացի մի մասն է»: Բավականին պրիմիտիվ է հնչում, բայց այդ ժամանակ 1995-ական թվականներն էին, և ինձ համար դա իսկապես հայտնություն էր: Նա նկատի ուներ, որ ամեն ինչ էլ կարող է պատահել, և պետք է պարզապես հաճույք ստանալ պահից»:
Ես սիրում եմ երջանկացնել մարդկանց:
Աստված իմ, միայն թե լսեք ինձ: Ես պարզապես հարցազրույց եմ տալիս: Ոչ մի բանին այս բոլորից ես իրականում չեմ հավատում: