Հոլիվուդ. հեռուստասերիալ երազանքների իրականացման և չհանձնվելու մասին

Ամենադիտվածներ

,
Հոլիվուդ. հեռուստասերիալ երազանքների իրականացման և չհանձնվելու մասին

Հոլիվուդ հեռուստասերիալում ներկայացված է հոլիվուդյան ոսկե դարաշրջանը։ Այն երիտասարդ և տաղանդավոր դերասանների, ռեժիսորների, սցենարիստների, պրոդյուսերների մասին է, որոնք դեռ նոր-նոր են սկսում կառուցել իրենց ուղին այդ բնագավառում։

Հեռուստասերիալում ուշադրություն է դարձվում համակարգի բազմացան անարդարությունների վրա՝ սեռի, սեռականության և ռասայի նկատմամբ, որոնք մինչ օրս էլ դեռ չեն լուծվել։

Անձնապես ինձ համար պատմության ամենահուզիչ և ինչ-որ տեղ ուժ տվող պահերից մեկը այն էր, որ երիտասարդ տաղանդները դեռ նոր կարիերա ստեղծելու ճանապարհին միմյանց օգնում են հասնել նոր բարձրունքների։ Այդպիսով նրանք մտերմանում են և դառնում ընտանիք՝ նրանց տալով ուժ և ոգևորվածություն առաջ գնալու և բոլոր երազանքները իրականացնելու համար։

Դերասանական կազմի ընտրությունը իդեալական է՝ կան թե՛ արդեն հատնի դարձած դեմքեր, թե՛ նոր տաղանդներ։ Ջիմ Պարսոնը՝ գլխավոր դերակատարը «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալի, Դառեն Քրիսը, Հոլանդ Թայլորը: Ինչպես նաև նոր դեմքեր՝ Դևիդ Կորենսվետը, Լաուրա Հարիերը, Սամարա Ուիվինգը և այլոք։

Մի քանի բառով «Հոլիվուդ» հեռուստասերիալը երիտասարդ լինելու, նպատակներին հասնելու, միմյանց օգնելու և ընկերության մասին է։

Աննա Մարտիրոսյան

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();