ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղից, ապօրինի հոգեմետ դեղեր պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նաիրիի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 20-ամյա մի բնակչի։
«Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային փաթեթավորմամբ 3 սպիտակ դեղահաբ։
Ըստ բերման ենթարկված երիտասարդի՝ հայտնաբերվածը դիազեպամ հոգեներգործուն դեղամիջոց է։
- Ոստիկանությունը ողջ զինանոց է հայտնաբերել. կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունը ապօրինի թմրամիջոց օգտագործելու դեպք են հայտնաբերել
Հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: