«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը քննադատել է խտրական և ռասիստական վիրավորանքները Անգլիայի հավաքականի այն ֆուտբոլիստների հասցեին, ովքեր չէին իրացրել հետխաղյա 11-մետրանոց հարվածները Իտալիայի հետ Եվրո-2020-ի եզրափակչում։
Հալանդը ասել է, որ չի հասկանում ֆուտբոլիսների դեմ խտրական և ռասիստական վերաբերմունքը։
«Մենք երբեք չենք հոգնի ռասիզմի ցանկացած դրսևորման դեմ պայքարելուց։ Փոխարենը ծափահարեն նրանց, որ քաջություն դրսևորեցին ու պայքարում են հետևանքների դեմ, այս երիտասարդ տղաները ռասիստական վիրավորանքների և հարձակումների են ենթարկվում։ Ես խոսքեր չունեմ»,- գրել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի կազմում 11-մետրանոցի ժամանակ վրիպել են սևամորթ երեք խաղացողներ` Մարկուս Ռեշֆորդը, Բուկայո Սական և Ջեյդոն Սանչոն։