fbpx
Աշխարհ

Honda-ն անվտանգության բարձիկների թերությունների պատճառով ավտոմեքենաներ է հետ կանչում

Honda ընկերության և Guangzhou-ի ավտոմոբիլային կոնցեռնի դաշինքը չինական շուկայից հետ կկանչի 94 680 ավտոմեքենա անվտանգության բարձիկների թերությունների պատճառով: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

Մեքենաների հետկանչը կսկսվի երկուշաբթի և կընդգրկի 2002 թվականի նոյեմբերի 11-ի և 2017 թվականի հունիսի 27-ի միջև ընկած ժամանակահատվածում արտադրված 94,663 Crosstour, Fit, City, Accord, Odyssey և Everus S1 մոդելներ, ինչպես նաև 2012-ի հուլիսի 5-ի և 2013 թվականի մարտի 1-ի միջև ընկած ժամանակահատվածում արտադրված ներկրված 17 Fit Hybrid սեդաններ:

Հայտարարությունում ընդգծվում է, որ անվտանգության բարձիկների բացման ժամանակ նշված մեքենաների անվադողերն օդով լցնելու պոմպերը կարող են պայթել, ինչը սպառնալիք է վարորդների և ուղևորների համար:

Հայտարարությունում նաև նշվում է, որ թերություն ունեցող պահեստամասերի փոխարինումը անվճար կիրականացվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ