Հոնկոնգի ամենահարուստ մարդը՝ Լի Կա Շինը, խոստացել է իր բարեգործական հիմնադրամի միջոցով վճարել չինացի ուսանողների ուսման վարձերը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Մասնավորապես Լի Կա Շինի հիմնադրամը մինչև 5 տարի կվճարի Գուանդուն նահանգի Շանտու համալսարան ընդունվող ուսանողների ուսման համար:
Ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ գումարը, որը հիմնադրամը կփոխանցի համալսարանին, կկազմի 100 մլն յուան (14 մլն դոլար):
90-ամյա Լի Կա Շինը Forbes-ի աշխարհի ամենահաարուստ մարդկանց վարկանիշում 28-րդ տեղն է զբաղեցնում: Նրա ունեցվածքը գնահատվում է 30.4 մլրդ դոլար:
