Աշխարհ

Հոնկոնգում հարձակման է ենթարկվել ցույցերի առաջնորդներից մեկը

Հոնկոնգում առանձնակի դաժանությամբ ծեծել են բողոքի ցույցերի առաջնորդներից մեկին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ըստ աղբյուրի՝ նա Հոնկոնգի խոշորագույն ժողովրդավարական խմբավորումներից մեկի ղեկավարն է։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Մուրճերով զինված հինգ մարդ հարձակվել և դաժանորեն ծեծել նրան: Շեմանը ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ցույցերն ընդդեմ կառավարության կողմից առաջարկված արտահանձնման օրինագծի, սկսվել էին դեռևս մարտին, սրվել՝ հունիսից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ