Հոնկոնգում շարունակվում են լայնածավալ ցույցերը արտահանձնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների դեմ: Կազմակերպիչների տվյալներով՝ երեկ տեղի ունեցած ցույցին մասնակցել է 2 մլն մարդ:
Ցուցարարներից շատերը սև հագուստ են կրել և սպիտակ ծաղիկներ բաժանել միմյանց՝ ի հիշատակ ակտիվիստներից մեկի, որը նախօրեին պաստառ ամրացնելիս շենքից ընկել և մահացել էր:
Իսկ գիշերը բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են կառավարության շենքը:
Ցուցարարները պահանջում են չեղարկել օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան մարդկանց արտահանձնումը Չինաստանի մայրցամաքային հատված: