Հոնկոնգի կառավարությունն արտահանձնման մասին հակասական օրենքի ընդունումը կասեցրել է քաղաքն ընդգրկած բողոքի խոշոր ցույցերի պատճառով: Այս մասին հայտարարել է քաղաքի վարչակազմի ղեկավար Քերի Լամը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Անցյալում նա հրաժարվել էր կասեցնել օրենքի ընդունումը, չնայած զանգվածային բողոքներին:
«Օրինագիծը հանգեցրել է հանրության պառակտմանը»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսում՝ հայտնելով «կասկածների և թերընկալման» մասին:
Նա նշել է, որ ականջալուր է եղել կառավարությանն ուղղված «կանգնելու և մտածելու» կոչերին:
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք առաջին հերթին Հոնկոնգի շահերին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ արտահանձնման մասին օրենք ընդունելու Հոնկոնգի իշխանության մտադրության պատճառով քաղաքում ծավալվել էին զանգվածային բողոքի ցույցեր: Այս որոշմանը չհամաձայնող քաղաքացիները արգելափակել էին կենտրոնական փողոցները, որպեսզի օրենդիրներին խանգարեն աշխատավայր հասնել: Օրենքի ընդունման հակառակորդները կարծում են, որ ծանր հանցագործություններ կատարած հանցագործներին Չինաստան արտահանձնումը հարվածի տակ է դնում Հոնկոնգի դատական համակարգի անկախությունը:
Ներկայումս Հոնկոնգը, որը նախկինում բրիտանական գաղութ է եղել, վերադարձվել է Չինաստանին, և մայր երկրի հետ գոյատևում է «մեկ երկիր, երկու կառավարություն» սկզբունքով: