Երևան

Երևանի քաղաքապետարանից հորդորում են Մանկական Եվրատեսիլի համերգներին չժամանել անձնական մեքենաներով

Երևանի քաղաքապետարանից հաղորդագրություն են տարածել, որում հորդորում են «Մանկական Եվրատեսիլի» համերգներին չժամանել անձնական մեքենաներով:

«Մանկական Եվրատեսիլի» հարգելի՛ հանդիսատես, խնդրում ենք դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ:

Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 14:30-17:10-ը, ապահովելու է անվճար փոխադրում դեպի մարզահամերգային համալիր։

Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից («Բարեկամություն» մետրոյի կայարան) և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ