ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է․
«ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ:
Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած:
- Ուզում էի ասել՝ պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ինչ անենք․ Գորգիսյանը՝ Սուրեն Գրիգորյանին
- Լավ է «պարիկով» գալ, քան թաշկինակը ձեռքին պահած․ Վլադիմիր Վարդանյանը՝ Գորգիսյանին
Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»:
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220388611203501

