Հունիսի 7-ի երեկոյան՝ բժիշկների ցուցումով, Մոսկվայում հոսպիտալացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։
ТАСС գործակալության հաղորդմամբ այս մասին հայտնել է Ջիգարխանյանի ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Արմեն Ջիգարխանյանի բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար ու նշել են, որ նրան անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում ստանալ համալիր բուժում։
«Ո՛չ ինսուլտ, ո՛չ ինֆարկտ, ո՛չ կորոնավիրուս: Ոչ մի նման հիվանդություն Ջիգարխանյանը չունի», – ասել է Սողոմոնյանը:
Սողոմոնյանը հույս է հայտնել, որ Ջիգարխանյանը կկարողանա տուն վերադառնալ ընթացիկ շաբաթվա ընթացքում։
