fbpx
Իրավական

ՀՔԾ–ն փորձա­գետներին է տրամադրել Դավիթ Գրիգորյանին, նրա օգնականին և քարտուղա­րին պատկանող համակարգիչները և կրիչները. Ժողովուրդ

«Ինչպես հայտնի է, Հատուկ քննչա­կան ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մա­սով (պաշտոնեական կեղծիք կատա­րել) մեղադրանք է առաջադրել Երևա­նի ընդհանուր իրավասության դատա­րանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։ Նշենք, որ դատավոր Դա­վիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործից որոշ մանրամասներ են հայտ­նի դարձել։ Մասնավորապես, նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՔԾ-ի, չնայած նրան, որ դատավորի նկատ­մամբ խափանման միջոց չի ընտրել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով դատահամակարգչատեխնիկական փոր­ձաքննություն է նշանակել և փորձա­գետներին է տրամադրել դատավորին պատկանող համակարգիչը, ինչպես նաև նրա օգնականին և քարտուղա­րին պատկանող համակարգիչները, դատավորի աշխատասենյակից առգ­րավված կրիչները։ Նշենք, որ չի բա­ցառվում, որ առաջիկայում քրեական գործով հարցաքննության հրավիրվեն դատավոր Գրիգորյանի քարտուղարն ու օգնականը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյա­նի աշխատասենյակում խուզարկու­թյուն էր կատարել հուլիսի 17-ին, ես աշխատասենյակը կնքվել էր։ Այնուհետև պարզ դարձավ, որ խուզարկու­թյունը տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում»։

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ