fbpx
Սպորտ

Հրաչյա Մարգարյանը՝ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր

61 կգ ազատոճային Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Մարգարյանը մրցեց ուկրաինացի Օլեկսանդր Եվսեյենկոյի հետ և 11-0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող առաջնության ոսկե մեդալի համար գոտեմարտում ։

Հրաչյա Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 6-5 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովի նկատմամբ:

1/8 եզրափակչում մեր ըմբիշը խնդիրներ չէր ունեցալ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջաբրաիլ Ցիկիևի հետ պայքարում՝ 14-2։ Քառորդ եզրափակչում Մարգարյանը 6-4 հաշվով առավելության էր հասել հույն Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5-2 հաշվով հաղթել էր թուրք Համզա Ալաչային։

Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալներ էին նվաճել 79 կգ քաշային Արման Ավագյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ