Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակչում Պողոսյանը ուժերը չափել է Շվեդիայից Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասել 4:1 հաշվով:
Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան, որը ներկայացրել է Հրաչյայի պատվո պտույտը՝ եռագույնով։

