Այսօր Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ելույթ է ունեցել Լիբանանի խորհրդարանում, որի ընթացքում երկրի ղեկավարին մեղադրել է սահմանադրությունը խախտելու մեջ:
«Ես Հանրապետության Նախագահ Միշել Աունին կոչ եմ անում դադարեցնել հողմաղացների դեմ կռիվ տալ և նոր կառավարության համար ճանապարհ բացել պատգամավորների պալատի վստահության քվե ստանալու համար»,- հայտարարել է վարչապետը։
Վարչապետի խոսքով ՝ պետության ղեկավարը «պետք է հաստատի կառավարության կազմը և չխանգարի դրա ձևավորմանը»: «Ես ղեկավարելու եմ մի կաբինետ, որը բարեփոխումներ է իրականացնելու և Լիբանանը դուրս է բերելու ճգնաժամից, այլ ոչ նախագահի թիմի կողմից հարմարեցված կառավարություն», – ասել է նա:
