Հրաձգություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Թլիմութ քաղաքում, որի հետևանքով 6 մարդ է մահացել, ինչպես նաև կան տուժածներ։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ զոհվածների թվում կա նաև երեխա, ինչպես նաև հանցագործը։ Բոլորը մահացել են հրազենային վիրավորումից։
Ըստ աղբյուրի՝ գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։