Հնդկաստանի ու Պակիստանի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել՝ Քաշմիրի ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Daily Pioneer-ը, նշելով, որ ըստ Հնդկաստանի ՊՆ-ի՝ կրակն առաջինը բացել է Պակիստանը։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով հնդկական զինված ուժերի մեկ զինծառայող է զոհվել՝ ստանալով մահացու հրազենային վիրավորում։
Հնդկական կողմից հայտնել են, որ իրենք ոչ մի սադրանք չեն կիրառել, որը կարող էր կրակ բացելու առիթ հանդիսանալ։
Ըստ աղբյուրի՝ պակիստանյան բանակի կրակին ի պատասխան հնդկական կողմը նույնպես կրակ է բացել։
