ԱՄՆ Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքի գիշերային ակումբներից մեկում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Fox News–ը:
Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Տեխասի A&M համալսարանի ուսանողների ավարտական երեկոյի ժամանակ:
Արդյունքում երկու մարդ զոհվել է, կան մի շարք տուժածներ: Կասկածյալը փախուստի է դիմել և դեռևս գտնվում է ազատության մեջ: