Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Հրաձգության հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ռոբերտ Գոմեսը։
Նշվում է, որ զոհերից ամենափոքրը 2 տարեկան է։ Նրանք գտնվում են քաղաքի տարբեր կլինիկաներում։
Զինված հարձակման դեպքի հետ կապված՝ ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա տղամարդու, ով, հավանաբար, АК-47 է կիրառել։ Ոստիկանության տվյալներով՝ Պատրիկ Կրուզիոսը մինչ առևտրի կենտրոնում հրաձգություն իրականացնելը, հրապարակել է մանիֆեստ, որում աջակցություն է հայտնել Նոր Զելանդիայի մզկիթում իրականացված ահաբեկչությանը։ Գործը կդիտարկվի որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով տեղի ունեցածին, ասել է, որ տեղի ունեցածը նողկալի արարք է, վախկոտության դրսևորում, որը չունի արդարացում։