Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին, հայտնում են ԱՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ:
Բերտրան Լամոն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել սպասվող ծրագրերը:
Ըստ աղբյուրի՝ բանակի հրամանատարն էլ, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում ԿԽՄԿ գրասենյակի առաքելությանը: