Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ հանրահայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը։
Հայտնի է, որ նոր ֆիլմի սցենարի համահեղինակը Սքոթ Սիլվերն է։ Վերջինս Ֆիլիպսի հետ աշխատել է նաև ֆիլմի առաջին մասի ստեղծման ժամանակ։
«Ջոկեր»-ի երկրորդ մասն ստացել է Joker: Folie à Deux աշխատանքայի անվանումը։