fbpx
Իրավական

Մեթամֆետամին, ափիոն ու հերոին` գուլպաներում. բացահայտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ հերթական տվյալը:

«Այն իրացնելու համար նրանք համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Սիսիանի բաժինների քրեական հետախույզների հետ:

Հունիսի 1-ին, երեկոյան ժամը 10-ին, իրավապահները Սուրենավանի գյուղամիջյան ճանապարհից Արտաշատի բաժին բերման ենթարկեցին երեք հոգու՝ «ԲՄՎ» մեքենայով հանդերձ: Ուղևորներից մեկի` Երևանի բնակիչ, 59-ամյա տղամարդու խուզարկությամբ հագի գուլպաների միջից հայտնաբերվեցին պատկառելի քանակի բազմատեսակ թմրամիջոցներ, այդ թվում` մոտ 87 գրամ մեթամֆետամին, 17 գրամից ավելի ափիոն, 30 գրամից ավելի հերոին, նաև՝ հերոինով լցված ներարկիչ:
Տղամարդը ձերբակալվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ