Համացանցում հայտնվել է «Բրուքլինի որբը» կինոնկարի թրեյլերը։ Գլախավոր դերերում են ՝ Բրյուս Ուիլիսը և Էդվարդ Նորտոնը: Տեսանյութը հայտնվել է YouTube-ի Warner Bros Pictures ալիքում:
Տեղեկացնենք,որ ֆիլմի սյուժեն տեղի է ունենում 1950-ական թվականներին Նյու Յորքում: Նորտոնը հայտնվում է մասնավոր դետեկտիվ Լիոնել Էսրոգի կերպարում: Նա տառապում է Tourette-ի սինդրոմով, ինչը մարդկանց ստիպում է կատարել ակամա գործողություններ:
Հերոսը ականատես է եղել իր դաստիարակ և ընկեր Ֆրենկ Մինայի սպանությանը, որը ժամանակին օգնել է իրեն լքել մանկատունը: Արդյունքում, Էսրոգը ձգտում է գտնել մարդասպանին: