Հասարակություն

Հրապարակվել է Covid-19-i տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման դիմումի ձևը

Հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը

Դիմումը հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում

​Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևն արդեն տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf)։
​Բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհները ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու դիմումը։
​Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն 060544444 կամ 080000007 հեռախոսահամարներով։

Աղբյուրը՝ petekamutner.am.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ