fbpx
Աշխարհ

Պուտինը կմասնակցի ինֆեկցիոն հիվանդանոցների բացմանը տեսակոնֆերանսի միջոցով․ Lenta.ru

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռակա մասնակցելու է երկրի ողջ տարածքում մի քանի ինֆեկցիոն հիվանդանոցների բացման հանդիսավոր արարողություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի  խոսնակը։

Վլադիմիր Պուտինը միաժամանակ կմասնակցի Մոսկվայում ինֆեկցիոն հիվանդանոցի, Նիժնի Նովգորոդում բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարության կողմից հիմնադրված բժշկական հաստատությունների բացմանը։

Նախագահը միջոցառումների ընթացքին հետևելու է տեսակոնֆերանսի միջոցով։

Նշենք, որ Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը ներկայումս գերազանցում է 30 հազարը։ Կորոնավիրուսային հիվանդությունից արդեն մահացել է 270-ից ավելի մարդ։

Աղբյուրը՝ Lenta.ru․

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ