fbpx
Իրավական
19:20 09/01/2020

Հրավեր ՀԿ-ների, քաղհասարակության ներկայացուցիչների և փորձագետների համար

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հրավիրում եմ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ուշադրությունը

Հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված Աշխատանքային խումբը հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչներին և անհատ փորձագետներին հրավիրում է մասնակցելու իր աշխատանքներին:

Խմբի աշխատանքներին մասնակցող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անհատ փորձագետները պետք է ունենան առնվազն հինգ տարվա գործունեության փորձ և 2015թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն:

Հայտն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020թ. հունվարի 20-ը՝ sargis.khandanyan@parliament.am էլեկտրոնային հասցեով՝ կցելով ա) նամակ խմբի աշխատանքներին մասնակցելու ցանկության վերաբերյալ, բ) նյութեր վերոնշյալ ժամանակահատվածում թեմայի շուրջ կատարած աշխատանքի վերաբերյալ (զեկույցներ, փաստաթղթեր, տեսանյութեր և այլն), գ) կազմակերպության պարագայում՝ առնվազն հինգ տարվա գործունեությունը հավաստող փաստաթուղթ, իսկ անհատ փորձագետի պարագայում՝ աշխատանքային կենսագրություն:

Աշխատանքային խումբը սեղմ ժամկետներում կտեղեկացնի խմբում մասնակցության հնարավորության մասին:

Հարցերի դեպքում կարող եք գրել sargis.khandanyan@parliament.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 011 513 289 կամ 099 278 512 հեռախոսահամարներով»:

Հրավիրում եմ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների…

Gepostet von Sargis Khandanyan am Donnerstag, 9. Januar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ