fbpx
Քաղաքականություն

Պուտինը ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին հրավիրել է եռակողմ հանդիպման

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  Նիկոլ Փաշինյանին և  Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով:  Պուտինն այս մասին հայտարարել է Աստանայի Կոնգրես կենտրոնում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:

«Ես հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի նախագահին, և Հայաստանի վարչապետին։ Պետք է համաձայնեցնել ամսաթիվը: Ես այնպես եմ հասկանում, որ հետաքրքրություն կա հանդիպելու, Ռուսաստանում, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում՝ Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում: Մենք ձեզ հետ կքննարկենք և կորոշենք»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որում նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: ՌԴ նախագահը նշել է, որ այդ հայտարարությունները ոչ կոռեկտ են և անընդունելի:

«Ռուսաստանը միշտ անշեղորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում»,- ասել է Պուտինը:

Խոսելով ԱՊՀ տարածքում հակամարտությունների մասին՝ Պուտինը նշել է, որ պետք է ձգտել ստեղծված իրավիճակից առավելագույն ելք փնտրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ