ԱՊՀ գագաթաժողովում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը կոռեկտ չէ և անընդունելի է։
«Զարմանքով ընթերցեցի երեկ Ֆրանսիայի նախագահի կողմից արված մեկնաբանությունը։ Կարծում եմ՝ նման հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը»,-ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այդ հայտարարությունը կոռեկտ չէ և անընդունելի է։
«Հնարավորություն կլինի, և մենք կքննարկենք այդ հարցը Ֆրանսիայի նախագահի հետ»,-հավելել է Պուտինը։
