Օպերային թատրոնի գրառում է կատարել Facebook-ում: Թատրոնից տեղեկացնում ենք, որ տեղի կունենա բացօթյա հանդիպում:
«Բացօթյա համերգային ՄԵԿՆԱՐԿԸ
ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ մեծ պատշգամբում
Հարգելի հանդիսատես,
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը երկարատև դադարից հետո սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ բացօթյա համերգային ծրագրով ներկայանում է հանդիսատեսին:
Ելույթ կունենան Թատրոնի մեներգիչներ՝ Աննա ԱՅՎԱԶՅԱՆԸ /սոպրանո, Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԸ /ՀՀ վաստ.արտիստ /տենոր, Գևորգ ՀԱԿՈԲՅԱՆԸ /ՀՀ վաստ.արտիստ /բարիտոն և Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Համերգի երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ծրագրում կներկայացվեն նեապոլիտանական երգեր, հայկական, ռուսական երգեր և ռոմանսներ:
Համերգը տեղի կունենա Թատրոնի մեծ պատշգամբում:
Հանդիսատեսի մուտքը ծառայողական անցակետից:
Դիմակների առկայությունը պարտադիր է:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Թատրոնի տոմսարկղից՝ օգոստոսի 24-ից սկսած»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/YerevanOpera/posts/2741654952601509

