Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խոսեց խմբակցության կողմից Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց նախաձեռնելու մասին, երբ նրան հարց ուղղվեց լրագրողի կողմից, թե արդյոք դա իշխանության մյուս ճյուղի վրա ճնշման փորձ չէ՞։
Գրիգորյանը նշեց, որ ԱԺ-ին այդ լիազորությունը տրված է սահմանադրությամբ և ԱԺ-ի կողմից նման գործընթաց սկսելն ինքնին չի կարող դիտվել որպես ճնշում։
«Եթե անձինք պնդում են, որ Սահմանադրությամբ Ազգային ժողովին տրվող լիազորությունն իրականացնելն ինքնին կարող է դիտարկվել որպես ճնշում դատական իշխանության վրա, իմ մեջ շատ լուրջ կասկածներ են առաջանում այդ անձանց իրավաբանական գիտելիքների վերաբերյալ», – ասաց Գրիգորյանը: