fbpx
Քաղաքականություն

ՌԴ դեսպանը հանդիպել է Հրայր Թովմասյանի հետ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլն։

Նշենք, որ մի քանի օր առաջ Կոպերկինը հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ ՌԴ դեսպանն այս առնչությամբ հրավիրվել էր ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի էր ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Հավելենք, որ իրադարձությանը արձագանքել էր նաև Հայաստանում ՌԴ դեսպանատունը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը տեղի է ունեցել քաղաքական բնույթ կրող հանդիպումների համատեքստում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ