Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխոխությունը հաղթեց, որովհետև իրենից սկսած, մինչև ամենածայրագավառ գյուղի բնակիչը, գործում էին նույն տրամաբանությամբ։
Հիմա երբ արդեն հեղափոխության կողմից սահմանված արժեքները պետք է դասական քաղաքական պայքարի միջոցով կապիտալիզացվի, ոմանք սկսել են այդ տրամաբանությունից դուրս գործել։
Սա խոսում է այն մասին, որ իշխանության որոշ օղակներ դեռևս չեն հասկացել, որ քաղաքականությունը միայն նեղ անձնական ամբիցիաների վրա չի կառուցվում, այն համակարգային երևույթ է, և եթե որևէ մեկը համակարգ ասածը չի ընկալում, ուրեմն նա անելիք չունի քաղաքականության մեջ։
Մինչև Վանեցյանի ու Օսիպյանի հրաժարականները, ես գրեթե ամենօրյա ռեժիմով խոսել եմ այս մասին, և նրանց հրաժարականներից հետո, մտածում էի, որ գործող իշխանության ուղեղային կենտրոնը, կսկսի ավելի տրամաբանված գործել, բայց ցավոք սրտի ամեն բան կարծես թե նույն պատկերացումների մեջ է ընթանում։
Սիրելի իշխանություններ ջան, սահամանադրական դատարանի հետ կապված խնդիրը՝ ո‘չ թե Վահե Գրիգորյանի անձի հետ է կապված, այլ Վահե Գրիգորյանի կողմից տրված գնահատականների մասին է խոսքը, որտեղ նա շատ հիմնավոր կերպով ապացուցում է, որ սահմանդրական դատարանի այսօրվա կարգավիճակը հեռու է սահմանադրականությունից…
Բոլորս էլ գիտենք, թե այսօրվա խաղի կանոնների համաձայն ինչպիսի հանգուցային օղակ է սահմանադրական դատարանը, և դա է պատճառը, որ Ռուսաստանի դեսպանից մինչև նախկին իշխանության խառնակիչներ, կրծքով պաշտպանում են Հրայր Թովմասյանին։
Հիմա այսքան բանը հասկանլուց հետ, եթե ձեր խմբակցության որոշ պատգամավորներ՝ Վահե Գրւգորյանի ոչ անձնավորված մտահոգությունները համարում են մասնագիտական առումով վիրավորական, և քաղաքական թիվ մեկ ամբիոնը օգտագործելով գրոհ են սկսում Վահե Գրիգորյանի դեմ, դա նշանակում անլրջություն։
Պարոն Փաշինյան, իմ կարծիքը ձեր մասին չի փոխվել, ես իմ հրապարակումներով շարունակելու եմ սատարել ձեզ, բայց կոչ եմ անում, որ նման հարցերում կիրառեք անձնական վերհսկողություն, և թույլ մի տվեք, որ անլրջությունը մատուցվի որպես քաղաքականություն։ Այստեղ խնդիրը կուսակացական համակրություններից ու հակակրություններից բխող հարաբերությունների մասին չէ, խնդիրը վերաբերում է պետական անվտանագությանը, որովհետև Հրայր Թովմասյանը ական է, որ դրված է մեր պետականության տակ, որին պետք է հեռացնել։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2560675977360125
