fbpx
Աշխարհ

Թրամփը պատրաստ է ռազմական գործողություն սկսել Թուրքիայի դեմ․ Պոմպեո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի դեմ, սակայն Վաշինգտոնն, ըստ Թրամփի, նախընտրում է խաղաղությունը պատերազմի դիմաց: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում:

«Եթե ռազմական գործողություններն անհրաժեշտ լինեն, ապա իմացե՛ք, որ նախագահ Թրամփը լիովին պատրաստ է իրականություն դարձնել դրանք»,-նշել է պետքարտուղարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թրամփը նոր պատժամիջոցներով սպառնացել էր Թուրքիային, եթե վերջինս շարունակի իր «անընդունելի պահվածքը»

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ