Հրազդանի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ համայնքի թիվ 11 և թիվ 4 մանկապարտեզներում բարեկարգվել են խմբասենյակներ, որոնք նախկինում չեն շահագործվել:
Բարեկարգման շրջանակներում լամինատապատվել են խմբասենյակների բետոնե հատակները:
Աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի միջոցներով:
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։