Վենեսուելայում Սու-30 ինքնաթիռ Է կործանվել․ օդաչուները զոհվել են

Ամենադիտվածներ

Վենեսուելայի կենտրոնական մասում երկրի ռազմաօդային ուժերի Սու-30 ինքնաթիռը կործանվել է: Այսմասին հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ինքնաթիռի երկու օդաչուները մահացել են:

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել Է հանգամանալի հետաքննություն անցկացնել՝ պարզելու աղետի պատճառները»,-նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի Է ունեցել այն բանից քիչ անց, երբ ինքնաթիռը հոկտեմբերի 16-ի ցերեկը օդ Է բարձրացել Մանուել Ռիոսի անվան ռազմակայանից:

Ամենաթարմ