Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլահ Աղաևը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հրաժարական է տվել։
Ավելի վաղ պրոֆեսոր Աղաևը հայտնվել էր անհարմար իրավիճակում, երբ իրեն զանգահարել էր Unikal.org-ի լրագրողը ու հարցրել, թե Աղաևը ինչ կարող է ասել Ադրբեջանում համաճարակային իրավիճակի մասին, իսկ համաճարակաբանը պատասխանել էր գյուղում է ու չի հետևում լուրերին։
Չնայած այդ իրադարձությունների իրար հաջորդելուն, Աղաևը նշել է, որ ինքնակամ է հեռացել պաշտոնից։
