fbpx
Քաղաքականություն

Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են Ռուսաստանի հետ շփվել Մինսկի խմբի ձևաչափով․ Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիական և ամերիկյան կողմերը հայտարարել են, որ այդ ձևաչափով չեն շփվի ռուսական կողմի հետ։

Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Լավրովի խոսքով՝ իրենց գործընկերները բոլոր հնարավոր ձևաչափերում դադարեցնում են Ռուսաստանի հետ համագործակցությունը։ ՌԴ ԱԳ նախարարն այս մոտեցումը համարել է «բացարձակ անպատասխանատու»։

Լավրովն ընդգծել է, որ իրենք հավատարիմ են Ղարաբաղյան հարցի կարգավորմանն ու եռակողմ ձևաչափում՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ