fbpx
Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են ԱՄՆ դեսպանին

Երեկ` ապրիլի 7-ին, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջից։

«Դեսպանն ընդգծեց ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։

Դեսպանը նաև վերահաստատեց վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստեց ԱՄՆ աջակցությունը բանակցություններին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ