Ապրիլի 20-ին Բաքվում ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջան-Ղրղզստան փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Իլհամ Ալիևը և Սադիր Ժապարովը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը»։
Ադրբեջանի և Ղրղզստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրվել է ևս 9 փաստաթուղթ։