Հասարակություն

Հրդեհ՝ Փամբակի անտառպետությունում

Այսօր՝ փետրվարի 23-ին, Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ Փետրվարի 22-ին, ժամը 14:26-ին տեղեկություն է ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ