Հրդեհ Երևանում գտնվող փայտյա տնակում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

50333796_317375635548001_6887559407274557440_n

Մարտի 28-ին, ժամը 20:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում՝ փայտյա տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:31-ին: Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (28 քմ), սառնարանը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Հրապարակող՝

Ամենաթարմ