fbpx
Աշխարհ

Ռուսաստանի տարբեր քաղաքներում հաստատվել է կորոնովիրուսով վարակվելու դեպքեր․Ռիա Նովոստի

Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում կա կորոնավիուսով վարակվել է 270 մարդ, իսկ 4 հիվանդ մահացել է։

Հայտարարության մեջ ասվում է․

«Վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան ելքով չորս դեպք․ երկու դեպք՝ Մոսկվայում, մեկ դեպք՝ Օրենբուրգի մարզում, ևս մեկ դեպք՝ Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան ելքով ութ դեպք»։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածվերի ընդհանուր թիվը հասել է 1534-ի (մեծամասամբ՝ Մոսկվայում), մահացել է 8, ապաքինվել՝ 64 մարդ։

Մոսկվայում գրանցվել է 197 դեպք, 27 դեպք՝ Մոսկվայի շրջանում, 5-ական դեպք Սակտ Պետերբուրգում և Պեմզայի շրջանում, 4-ական դեպք Կոմիում և Չեչնյայում, 3-ական՝ Չելյաբինսկում, Օմսկի շրջանում, ևս 2-ական դեպք՝ Լենինգրադյան, Մուրմանսկի, Նովգորոդի և Խաբարովսկի մարզերում, 1-ական՝ Բելգորոդի, Լիպեցկի, Ռյազանի, Յարոսլավի, Կիրովի, Տյումենի, Իրկուտսկի, Տոմսկի, Նովոսիբիրսկի և Ամուրսկի շրջաններում, ինչպես նաև Յակուտիայում, Բաշկիրիայում, Մորդովիայում ու Խանտի-Մանսիյսկում։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ