Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 09։24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցում գտնվող նախկին «Ագաթ» գործարանի 3-րդ հարկից ծուխ է նկատվում։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Հրդեհ Դսեղում․ մոտ 20 տոննա անասնակեր է այրվել
- Արաբկիրի փողոցներից մեկով կոյուղաջուր է հոսում․ կոյուղուց հանվել է կտորեղենի ու աղբի հսկայական զանգված
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շրջանային փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող 5 հարկանի շինության 3-րդ հարկում գտնվող պահեստում (44 քմ)։
Նախարարությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 10։42-ին։ Այրվել են ածխի բրիկետներ (2 խմ), կենցաղային իրեր (3 խմ) և գույք։