fbpx
Հասարակություն

Հրդեհ Դսեղում․ մոտ 20 տոննա անասնակեր է այրվել

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 23։41-ին, մարվել՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 00։34-ին։

Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 110 քմ) և ներսում կուտակած մոտ 20 տոննա անասնակեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ