fbpx
Աշխարհ

Հրդեհը Կալիֆոռնիայում ոչնչացրել Է 150 տարվա պատմություն ունեցող քաղաքը

Օգոստոսի 6-ին KXTV տեղական հեռուստաալիքը հաղորդել Է, որ Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել Է 19-րդ դարի կեսերին հիմնված Գրինվիլ փոքրիկ քաղաքը։ Քաղաքի պատմությունը սկսվում Է «ոսկու տենդի» ժամանակներից:

«Քաղաքը ոչնչացվել Է երկու ժամում»,- հեռուստաալիքին ասել Է բնակչուհիներից մեկը:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալության հաղորդմամբ՝ ի թիվս այլ շինությունների քաղաքում այրվել են լցակայանը, բարը և հյուրանոցը:

Քաղաքում մինչեւ այժմ մնացել են շենքեր, որոնք կառուցվել են ավելի քան հարյուր տարի առաջ: Վերջին մարդահամարի տվյալներով, քաղաքում բնակվել Է 1,1 հազար մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ