fbpx
Հասարակություն

12:10 20/5/2019

Հրդեհ Կարբի գյուղում

Մայիսի 20-ին, ժամը 00:57-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է չբնակեցված շինության տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել` 04:42-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարբի գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի Ս.Ե.-ին պատկանող չբնակեցված երկհարկանի տանը:

Այրվել է տունը գույքով (մոտ 60 քմ): Տուժածներ չկան:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վերեվ